|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Независимая газета-ն անդրադարձել է երեկ Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը` նշելով, որ այն անցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս արած հայտարարության ֆոնին, համաձայն որի՝ հնարավոր չէ ԼՂ հակամարտությունը կարգավորել մեկ փաստաթղթով:
Թերթի հետ զրույցում հանդիպումը մեկնաբանել է վերլուծաբան Բորիս Նավասարդյանը` նշելով, որ հանդիպումն անցել է պայմաններում, երբ միջազգային հանրությունը և առանձին դերակատարներ, աշխարհաքաղաքական իրավիճակից ու սեփական շահերից ելնելով, ցուցադրում են հակասությունները լուծելու վճռականություն: Հենց այդ համատեքստում է հարկավոր դիտարկել ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Իտալիայի հայտարարություններն այն մասին, որ հակամարտությունը լինելու է այդ կազմակերպության ուշադրության կենտրոնում, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որում նա խոսել է կարգավորման փուլային մոդելի մասին և հասկացրել, որ առաջին քայլը չպետք է իրեն երկար սպասեցնի:
Ըստ Նավասարդյանի` նման պայմաններում կողմերից ոչ մեկը չի ցանկանում ընկալվել որպես խանգառող հանգամանք միջազգային նախաձեռնությունների համար և դրանով զիջել գործընթացի կառուցողական մասնակցի վարկանիշը: «Հենց այդ հանգամանքի հետ է կապված Լավրովի հայտարարությանը` կողմերի դրական արձագանքը»,- նշել է նա:
Սակայն, քաղաքագետի կարծիքով, սխալ կլիներ պաշտոնական հայտարարությունները դիտարկել որպես դիրքորոշումների մերձեցման վկայություն: Ըստ նրա` «փուլային մոդելի» մեկնաբանությունը մնում է խիստ հակասական:
«Ադրբեջանը դրա ներքո հասկանում է հայկական ուժերի վերահսկսողության տակ գտնվող որոշ տարածքների վերադարձը, իսկ Հայաստանի համար էլ անընդունելի է, որ կարգավորումը պետք է սկսվի միակողմանի զիջումներից»,- նշել է Նավասարդյանը: