|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երեկ ՀՀ և ՌԴ ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԼՂ հակամարտությունը: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում:
«Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել երկկողմ և միջազգային թեմաների, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ նույն օրը Լավրովը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, որի ժամանակ նշել է, որ ԼՂ հարցով բանակցություններն ինտենսիվացնելու ժամանակն է: