Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ծառուկյան» խմբակցության երկու նախագծերի մերժումը խոսում է այն մասին, որ քաղաքական մեծամասնությունը ուղղակի թքած ունի իր իսկ տարփողած պառլամենտարիզմի վրա. ԱԺ նիստում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Նոր աշխատաոճ եք որդեգրել` ինչ նախաձեռնություն ներակայացնում ենք, ասում եք` սրան հետագայում արմատական փոփոխություն ենք տալու: Այո, հարկերը մեծացնելու, այսօրվա խայտառակ թանկացումների պատասխանատուն դուք եք: Դուք այդպես եք արմատական լուծումներ տալիս ցանկացած հարցի»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա` երբ ժամանակին` ամիսներ առաջ, իրենք խոսում էին գնաճի մասին, բոլորը բերանները ջուր էին առել: «Երբ ասում էինք` տարբեր մանր ժուլիկ տնտեսվարողներ, օգտվելով այս խառը իրավիճակից, արհեստականորեն բարձացնում են գները, մեզ ասում էին` դա պոպուլիզմ է: Դրա փոխարեն զբաղվում էին դեմագոգիայով` ասելով, որ, օրինակ, բոլտ ու գայկան, սմբակը և փղոսկրը էժանացել են: Հիմա ո՞վ ա պոպուլիստը: Պոպուլիստն էլ եք դուք, դեմագոգն էլ եք դուք»,- ասաց Զոհրաբյանը:
Դիմելով ԱԺ նախագահին` պատգանավորն ասաց. «Պարո'ն Բաբլոյան, ձեր լսումներին չմոռանաք հրավիրել էն ժուլիկ տնտեսվարողներին, ովքեր, օգտվելով այս խոր ճգնաժամային իրավիճակից, թանկացրել են առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքները, դեղերը, այն դեպքում, երբ միջազգային շուկայում որևէ ապրանքի գին չի բարձրացել: Անհարմար է այստեղ խոսել պոպուլիզմի մասին` լինելով բացարձակ դեմագոգ»: