Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը շեղվեց բուն թեմայից ու շարունակեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ երեկվա բանավեճը:
«Ես հասկանում եմ, որ տվյալ քաղաքական ուժի համար լկտիությունը տաքարյունության հոմանիշն է, ցինիզմը և դատարկաբանությունը՝ ինտելեկտի հոմանիշը, ակնհայտ տափակախոսությունը՝ կրեատիվ լինելու հոմանիշը»,- ասաց նա եւ հորդորեց նախարարին՝ ինտելեկտին պարբերաբար հղումներ անելուց առաջ հետևել, որ Հանրապետականի կարկառուն ներկայացուցիչ օգտատերերի «ֆեյսբուքյան ճախրանքներում խայտառակ ուղղագրական սխալներ չլինեն»:
«Սովորելը երբեք ուշ ու ամոթ չէ, ինքնուսույցներ վարձեք, փողը այլ ֆունկցիոնալ նշանակություն ևս ունի, բացի ընտրություններ կեղծելուց, և նապոլեոնիզմով տառապելը լուրջ շեղում է: Դատելով որոշ դեպքերի խիստ կլինիկական պրոգրեսից` դրա դեմ պատվաստումը առ այս պահը, ցավոք, դեռևս գտնված չէ, առողջ եղեք»,- խոսքը եզրափակեց Զոհրաբյանը:
Նրա ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պատգամավորը թեմայից շեղվեց: «Հանրությանը շեղում եք, այլ հարց ենք քննարկում: Հանրությունն է, որ ձեր խոսքերին դիմանում է, ձեր կարկառուն մտքերին»,- ասաց նա: