|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Սահմանադրական դատարանի որոշումը առողջապահության նախարարության հաղթանակն է»․ դեմագոգիկ ձևով հայտարարել է ԱՆ իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը։
Սրանք բոլորը նիկոլախտով են վարակվել․ գերագույն գլխավոր դեմագոգն էլ էր հայտարարում․ «Մեր հաղթանակը մեր պարտության մեջ է»։
Այդպես պարտվեցին կորոնավարակի դեմ պայքարում, այդպես պարտվեցին 44-օրյա պատերազմում, այդպես պարտվեցին ՏԻՄ ընտրություններում, և հիմա այդպիսի պարտության են տանում Հայաստանի պետականությունը։
Սրանք աներես են, անամոթ, ստախոս, կործանիչ ու ավերիչ։
Հ․Գ․ Ի դեպ, այսօր հարցում եմ ուղարկել Առողջապահության նախարարություն՝ պահանջելով ներկայացնել, թե «իրավաբան» նախարարի հակաիրավական որոշումից հետո քանի՞ աշխատակից է ՊՇՌ թեստ հանձնել, որքա՞ն գումար են նրանք վճարել դրա համար, ո՞ւր են գնացել այդ գումարները և, ի վերջո, ի՞նչ է ձեռնարկում նախարարությունն իր հակասահմանադրական որոշումից հետո իրենց հաշվին ստիպողաբար ՊՇՌ թեստ հանձնած քաղաքացիների գումարները հետ վերադարձնելու ուղղությամբ։ Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեմ։
Արեգնազ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր