Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Կրթության մասին» օրենքը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ իր խոսքում օգտագործելով «լծակ» բառը, ինչը դուր չեկավ նախարարին, քանի որ նշեց, որ այդ բառի ներքո տեսնում է ֆեոդալիզմին բնորոշ տարրեր, և ավելի լավ կլինի՝ լծակ բառի փոխարեն կիրառել գործիք բառը:
Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց՝ ասելով. «Խորհուրդ չէի տա խոսել ֆեոդալիզմի մասին, երբ գիշերային նիստերից հետո ողջ հանրությունը տեղյակ է լինում կայացված որոշումների մասին: Մենք նման գործելաոճ չունենք, այդ դուք ունեք նման գործելաոճ, մանավանդ որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին դարձրել եք էժանագին լոբբիստ՝ պարտադիր կուտակայինի օրենքն առաջ տանելու գործում»:
Նախարար Արմեն Աշոտյանը, արձագանքելով Նաիրա Զոհրաբյանին, նշեց. «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին էժանագին լոբբիստ անվանելով` մի պահ հիշեք, որ Դուք խոսում եք միջուկային գերտերության դեսպանի մասին: Ինչ վերաբերում է գիշերային նիստերին, հիշեք, որ դա չէ վատագույնը: Վատագույնը գիշերային ծեծկռտուքները, կրակոցներն ու վրաերթերն են, որոնց մասին մամուլը չի խոսում…»:
Հովիկ Աբրահամյանը երկրորդ անգամ նկատողություն արեց նախարարին` հորդորելով բանավեճն այլ դաշտ չտեղափոխել: