Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ արտահերթ նիստում ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Վարչապետը նախորդ տարի հայտարարեց՝ տնտեսության վիճակը վատ է, հետո պաուզա վերցրեց և ասաց` այո, շատ վատ է: Իսկ մենք ակնկալում էինք, որ այս ամբիոնից հիմնական զեկուցողը կասեր՝ ինչ կոնկրետ քայլեր ու արդյունքներ կան»,- ասաց նա:
Զոհրաբյանը նշեց, որ ներդրումների մասին հարցերին կառավարության ներկայացուցիչները խուսափում են պատասխանել, որովհետև ասելիք չկա: «Ասում են՝ կներկայացնենք, բայց որևէ փաստ չի ներկայացվում: Փոխարենը լսեցինք արտաքին տնտեսական շոկերի մասին, որ եթե տրանսֆերտները չլինեին, ՌԴ-ի սանկցիաները չլինեին, պղնձի գները չիջեցնեին, Կիկոսի մահի նման մի պատմություն, մեր վիճակը ավելի լավ կլիներ: Իհարկե, արտաքին շոկերը ազդեցություն ունեն, բայց տնտեսությունն ունի իր անվտանգության բարձիկները»,- ասաց նա:
Ապա, դիմելով ֆինանսների նախարարին, պատգամավորն ասաց. «Պարո՛ն Արամյան, եկեք պարզ խոսենք, մենք էլ հասկանում ենք, որ ռիսկային ենք: Մենք չենք չարախնդում նման վիճակի համար: Պետք է բարենպաստ մրցակցային միջավայր ստեղծել ներդրումների համար, որ ներդրողները ՀՀ-ի անունը լսելիս չփախչեն»:
Պատգամավորը հորդորեց Ծառուկյանի առաջադրած 15 քայլերը կյանքի կոչել: «Արժանապատվությունից ցածր չէ, որ օգտվեք այդ առաջարկներից՝ այս վիճակից դուրս գալու համար, ինչ է, թե դուք չեք գրել»,- ասաց Զոհրաբյանը: