|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խոսել է կառավարության` օրինագծերը հապճեպ ներկայացնելու գործելաոճի մասին:
Նրան զարմացնում է, որ որոշ պատգամավորներ չեն վիրավորվում դրանից: Պատգամավորի խոսքով՝ կառավարությունը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորում խորհրդարանի նկատմամբ` ուրբաթ կեսգիշերին կամ երկուշաբթի առավոտյան նախագծերը ճանաչելով անհետաձգելի ու ներկայացնելով խորհրդարան: «Եթե իրենց, այսպես ասած, ինտելեկտուալ IQ -ն բարձր է, եւ իրենք Նապոլեոնի որոշ հատկանիշներ ունեն եւ, ասենք, ժամը 23:00-ին տալիս են նախագծերը, ապա ես կառաջարկեմ այդ բոլորին ներկայացնել Գինեսի գրքում` որպես նորօրյա նապոլեոններ: Չի կարելի այդքան քծնել սեփական կառավարությանը»:
Ըստ Զոհրաբյանի` խորհրդարանը պետք է ունենա արժանապատվություն, կառավարությանը ստիպի հարգել ՀՀ Ազգային ժողովը: