կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-28 14:55
Քաղաքական

Նաիրա Զոհրաբյանը դեմ է խորհրդարանական արտահերթ ընտրություններին

Նաիրա Զոհրաբյանը դեմ է խորհրդարանական արտահերթ ընտրություններին

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ըննդիմության ներկայացրած երեք հիմնական առաջարկությունների շուրջ այսօր կրկին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի եւ ԱԺ «Ժառանգություն» ղեկավար Ռուբեն Հակոբյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցության էին:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տրամաբանական է այս խորհրդակցությանը ԲՀԿ-ի չմասնակցելը, քանի որ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժեր կոնկրետ առաջարկություններ ունեն: Իսկ առաջին խորհրդակցությանը չեն մասնակցել զուտ տեխնիկական պատճառներից ելնելով:

 

«ԱԺ նախագահն ինձ հետ խոսել է որպես խմբակցության քարտուղար, տեղեկացրել է հնարավոր քննարկումների մասին, ես էլ խնդիրը քննարկել եմ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, եւ այո, մենք պատարստ ենք հետընտրական զարգացումների վերաբերյալ ցանկացած ձեւաչափով քննարկման մասնակցել»,-նշեց Զոհրաբյանը:


ԲՀԿ խմբակցության քարտուղարը տեղեկացրեց, որ խմբակցությունում քննարկում ունեցել են: Ձեւակերպելու են իրենց մոտեցումները, եւ երբ խորհրդարանական ուժերը կգան կոնսենսուսի, թե ինչ ձեւաչափով է լինելու քննարկումը, ԲՀԿ-ն իր առաջարկները կներկայացնի: Զոհրաբյնաը հիշեցրեց, որ ԲՀԿ-ն կողմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին եւ կառավարման խորհրդարանական համակարգին:


«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, իհարկե, մենք ունենք վերապահում, դա իմ կարծքին է: Ես չեմ կարծում, որ արտահերթ խոհրդարանական ընտրություններ անցկացնելը որեւէ կապ ունի նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումների հետ»,-հայտարարեց Զոհրաբյանը եւ ընդգծեց, որ հարցը կուսակցությունում դեռ չի քննարկվել:

 

ԲՀԿ խմբակցության քարտուղարը հայտարարեց, որ իրենց համար ընդունելի է ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալը:
Զոհրաբյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ ինքն անձնապես չի տեսնում քաղաքական որեւէ մոտիվիացիա, որ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս կազմի: