Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, որ Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դա «զավեշտ» որակեց եւ նշեց, որ ապշած է, որ պատկան մարմինները որեւէ կերպ չարձագանքեցին. մամուլը ՄԱԿ-ին որակեց «փտած», հեռուստատեսությամբ էլ տեսակետ հնչեց, թե Ադրբեջանը գնել է 155 երկրների ձայները:
«Եթե Ադրբեջանն այդքան հզոր է, որ կարող է 155 երկրի նախագահ եւ վարչապետ գնել, ապա մեր համապատասխան կառույցը հստակ վերլուծություն պետք է աներ եւ հստակ պատասխան տար, թե ինչո՞ւ այդպես եղավ, թե ի՞նչ կարող էինք անել մենք եւ ի՞նչ չարեցինք, ի՞նչ կարող էր անել ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչը` փոխանակ ամեն շաբաթ Պան Գի Մունին նամակ գրեր Ադրբեջանի վատ լինելու մասին: Ինձ զարմացնում է այն ռեակցիան, թե մենք ոչինչ էլ չենք կարող անել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա հայտնեց նաեւ, որ երեկ հրապարակվել է Բաքվի պաշտոնական տեսակետը, թե իրենք այդ երկու տարիները հիմնականում օգտագործելու են ԼՂՀ խնդիրը լուծելու համար: ԱՄՆ պետդեպարտամենտն էլ ողջունել է Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալը եւ նշել, թե ակնկալում է համագործակցություն: Զոհրաբյանի խոսքերով` նույնաբովանադակ մեսիջներով ՌԴ ԱԳՆ տեսակետն է հայտնել նաեւ Լավրովը:
«Այսքանից հետո էլ չարձագանքենք, թե ի՞նչ կարող էինք անել, որ չարեցինք, ի՞նչ կարող էր անել ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչը, սա է, որ ինձ զարմացնում է»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը եւ հավելեց, որ այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ դիմելու է ԱԳ նախարարին:
Այն, որ սա մեր ԱԳ նախարարի լուրջ ձախողումն է, Նաիրա Զոհրաբյանը գնահատականներ տալուց ձեռնպահ մնաց: