Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանում գնաճի կարգավորման մեխանիզմները լավ չեն կիրառվում. այսօր լրագրողներին կարծիք հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ նրա՝ ամեն տարի, իմանալով, որ գնաճ է սպասվում, կառավարությունն այդպես էլ համապատասխան քայլեր չի անում ու կանխարգելիչ մեթոդների չի դիմում:
Գնաճով պայմանավորված, ըստ Մակարյանի, ընթացիկ տարում աղքատության ցուցանիշը չի նվազի: «2018-ին աղքատության՝ 30 տոկոս ցուցանիշը չի նվազի: Աղքատության կանխարգելման համար առաջնային է զբաղվածության խթանման հրատապ գործողությունների պլանավորումը, սակայն մենք չունենք հրատապ մեխանիզմներ: Ի դեպ, հրատապ մեխանիզմների իրականացման շնորհիվ հնարավոր կլինի ընթացիկ տարում գործազրկության մակարդակը նվազեցնել 9 տոկոսով»,- ասաց նա:
Մակարյանը նշեց նաև, որ աղքատության կանխարգելման կարևոր գործոններից մեկն էլ տուրիզմի զարգացմանը զարկ տալն է: Հարևան Վրաստանում, նրա խոսքով, տուրիստների հոսքը նախորդ տարի հասել է 9 միլիոնի, ինչը հսկայական եկամուտ է բերել երկրին: