կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-13 12:41
Հասարակություն

Արտաքին շուկաներում Հայաստանը ներկայացվելու անհրաժեշտություն ունի. Գագիկ Մակարյան

Արտաքին շուկաներում Հայաստանը ներկայացվելու անհրաժեշտություն ունի. Գագիկ Մակարյան

Արտաքին շուկաներում Հայաստանը ներկայացվելու անհրաժեշտություն ունի. Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տնտեսագետ, ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի Նյու Յորքյան այցին:

Ըստ Մակարյանի` Հայաստանի ինտեգրումը ԵԱՏՄ կառույցին բերեց նրան, որ այնտեղ տնտեսական համագործակցությունը առանձնապես չի զարգանում: «ԵԱՏՄ երկները գտնվում են կաղող վիճակում, բոլորը ունեն տնտեսական խնդիրներ, կոռուպցիոն խնդիրներ, ներդրումների խնդիրներ: Հետևաբար մեր ներդրումները մենք չենք կարող միայն որոնել այդ երկրներից: Չնայած նրան, որ նոր վարչապետի կապերի շնորհիվ հնարավոր է Ռուսաստանից ավելի գեներացվեն ներդրումները, բայց այդ ցուցանիշներն էլ շատ ցածր կլինեն»,- նակտեց բանախոսը:

Մակարյանը նշեց, որ մոտավորապես 8 տարի առաջ մեր օտարերկրյա ներդրումները կազմում էին ՀՆԱ-ի 8,7 տոկոսը, սակայն այդ թվերը 14 թվականին իջան 3,7 տոկոսի, իսկ հիմա 1,7 տոկոս են կազմում: «Մենք ունենք օտարերկրյա ներդրումների նվազող տենդենց ՀՆԱ-ի նկատմամբ, այն դեպքում, երբ տարածաշրջանի որոշ երկրներ մեզանից ավելի հաջող ցուցանիշներ ունեն` Վրաստանը, Ադրբեջանը»,- ընդգծեց տնտեսագետը:

Բանախոսը նկատեց, որ առաջին դեմքով նման ֆորումներում հանդես գալը շատ կարևոր է: «Երկրների ղեկավարները անձամբ մասնակցելով` որոշակի երաշխիք են տալիս այդ պրոցեսներին»,- ասաց նա` հավելելով` ԱՄՆ-ում որպես նյույորքյան ֆորում դա հետաքրքիր է, գրավել է նաև որոշ այլ երկնրեի ուշադրությունը. ներդումների պրոցեսը տեսնենք թե ինչպես պետք է գնա:

Այս ամենին զուգահեռ տնտեսագետը կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է երկրում առանձնապես խթանել տեղական ներդնողների բանակը: «Չնայած նրան, որ օտարերկրյա ներդնողները ավելի մեծ գումարներով են հանդես գալիս, ինչի հնարավորությունը մեր ներդնողները չունեն, բայց անյունամենայնիվ, հայկական ներդրողը կարող է ակլտերնատիվ տարբերակ լինել»,- ասաց նա:

Մակարյանը նշեց, որ ներքին ներդնողների շուկան պետք է խթանել հատուկ էքսքլյուզիվ կառավարության կողմից կիրառվող մեթոթաբանությամբ, առանձնահատուկ ուշադրությամբ, առանձնահատուկ սուբսիդավորմամբ կամ հարկերից ժամանակվոր ազատմամբ: «Վարկային մեխանիզմով, եթե պետք է ներքին ներդնողը գնա, որովհետև իր ռեսուսրները սահամանափակ են, ապա այսօրվա բանկային համակարգը խիստ տոկոսադրույքներով առանձնապես ոգևորող չի, տոկոսադրուքյները բարձր են, բանկերը շատ մեծ գումարներ տրամադրել չեն ցանկանում և այլն, սրա վրա է պետք աշխատել»,- նկատեց բանախոսը: