|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Համայնքների դերակատարումը պետք է լուրջ վերանայվի, ինչն էլ փորձում է անել տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը. այսօր լրագրողներին ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Ըստ նրա` այս կառավարության քայլերն ավելի գործնական ու իրական են, քան նախորդինը:
«Ողջունելի է տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատանքը, քանի որ ինձ շատ է դուր գալիս, որ նրանք` հանձին նախարարի, փորձում են մարզերում զարգացնել տարբեր արտադրություններ: Խնդիրն այն է, որ մարզերն իրենք նորմալ սոցիալ-տնտեսական ծրագրեր չեն կազմում, և, փաստորեն, նախարարությունն է հիմա այդ հարցերը լուծում»,- ասաց Մակարյանը:
Նրա կարծիքով` ճիշտ է, որ նախարարությունը փորձում է նաև մոտիկ և հեռու համայնքները նույն համակարգում չդիտարկել և հեռուներին ինչ-ինչ առավելություններ տալ: