Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադարձավ ՓՄՁ-ների նոր սականգնով սպառած էլեկտրաէներգիայի սուբսիդավորման վերաբերյալ կառավարության որոշմանը: Ըստ Մակարյանի` կառավարության կողմից առաջ քաշված սուբսիդավորման թիվը շատ ցածր է: «Այս թիվը պարզապես կոմպրոմիսային թիվ է և ժամանակ շահող բնույթ ունի: 500 կիլովատտ ծախսողի համար դա էական չի կարող լինել: Ստացվում է, որ 1700 դրամի կոմպենսացիա է եղել, ինչը պարզապես բավարար չէ»,- նշեց նա:
Մակարյանը ասաց նաև, որ մինչև անգամ 6, 93 դրամի սուբսիդավորման դեպքում բնակչությունը խնդիրներ է ունենում: «Բանն այն է, որ մարդիկ կսկսեն ավելի շատ էլեկտրաէներգիա ծախսել` մտածելով, որ իրենց սպառած ողջ էլեկտրաէներգիան է փոխհատուցվելու: Սա մի յուրօրինակ խորամանկություն է»,- ասաց նա` հավելելով. «Երբ խոսում ենք աուդիտի մասին, մոռանում ենք ասել, որ աուդիտի պլանը հրապարակային չէ, մենք չենք կարող իմանալ`ինչի մասին է խոսքը: Պետք է սահմանվի առաջադրանքը: Պետք է հասկացվի, թե աուդիտը շահած կազմակերպությունն ի՞նչ գործունեություն է ծավալում, որպեսզի ամեն ինչ հստակ լինի: Ի դեպ, աուդիտի տևողությունն էլ է բխում սրանից: Պետք է իմանալ` կոնկրետ ինչ է արվում, որ ժամկետ էլ նշվի»:
Մակարյանը նշեց նաև, որ աուդիտի ավարտից հետո երեք հավանական լուծումներ կարող են լինել: «Աուդիտից հետո հնարավոր է լինի այնպիսի որոշում, որ էլեկտրաէներգիան հինգ դրամով թանկանա, կարող է որոշվել, որ իսկապես պետք է 6,93 դրամ թանկացնել: Կամ էլ կարող է որոշվել, որ թանկացումն անհիմն է: Վերջինի դեպքում ՀԷՑ-ը կենթարկվի բազմաթիվ պատասխանատվությունների»,- ասաց նա:
«Եթե հոսանքը թանկանա, ՓՄՁ-ների վճարունակությունը նվազելու է: Շատ ընկերություններ փակվելու են: Բնակչության վճարունակությունն է նվազելու, ինչն ազդելու է նաև տնտեսական ակտիվության վրա: Բոլոր վերլուծությունները ցույց են տվել, որ կառավարության իրականացրած քաղաքականությունն անբավարար է: Փակվել է 18 հազար ընկերություն, չնայած էկոնոմիկայի նախարարությունն այլ բան էր ասում»,- ասաց Գագիկ Մակարյանը:
Ըստ նրա` էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պետք է հստակեցնի իր գործունեությունը: «Երբ նախարարությունը հայտարարում է, որ չունի համապատասխան գործիքներ, ճիշտ չէ: Նույն նախարարությունը պետք է 2036 թվականի էլեկտրաէներգետիկայի ռազմավարության բարելավում ապահովի»,- ասաց Մակարյանը:
Նրա խոսքով` կառավարությունը շատ մեծ լուծ է վերցրել իր վրա, և ողջ թուքումուրը ընկնում է հենց կառավարության վրա: «Առաջացել է անհավասար իրավիճակ, կառավարությունն իր վրա շատ բան է վերցրել: Պառլամենտում պալատականի նման նստում են, իսկ կառավարությունն իր վրա շատ լուծ է վերցրել»,- նշեց Մակարյանը: