Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող եզդիական սրբատեղի եւ հարգանքի տուրք մատուցել 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետության» կողմից Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգում իրականացված ոճրագործության շուրջ 12 հազար անմեղ եզդի զոհերի հիշատակին: Ներկաները ծաղիկներ են դրել հուշակոթողին, այնուհետեւ այցելել են եզդիական տաճար:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ այն, ինչ տեղի է ունեցել Իրաքի հյուսիսում եզդիների նկատմամբ, ցեղասպանություն էր: Խոսելով ՀՀ Ազգային ժողովի կողմից ցեղասպանություն եզրույթի ընդունման մասին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ասել է. «Յուրաքանչյուր պետություն հաշվի է առնում գործընթացի շրջանակներում կոնկրետ քայլերի հաջորդականությունը եւ արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունների շրջանակում հարցին քայլ առ քայլ գնալը, դա մեկ րոպեի կամ մեկ ժամվա գործընթաց չէ»:
ՀՀ ԱԺ պատգամավոր, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը նշել է, որ ՀՀ խորհրդարանը սկզբունքորեն դեմ չէ եւ հակված է 2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքում եզդիների նկատմամբ կատարված ցեղասպանության վերաբերյալ որեւէ ձեւաչափով փաստաթղթի ընդունմանը: