Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ԱԳ նախարարության պաշտոնական կայքը անդրադարձել է Հունաստանի խորհրդարանում Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի նախապատրաստման և դրա ընդունման գործընթացին:
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը ընդգծել է, որ Թուրքիան մեծ ուշադրություն է դարձրել հատկապես Հունաստանի խորհրդարանի` սեպտեմբերի 5-ի նիստի ժամանակ արած այն հայտարարությանը, որ սույն օրինագիծը չի լինելու արտաքին քաղաքականություն ձևավորող տարր և թիրախ չի ընտրելու ոչ մի երկրի, այդ թվում` Թուրքիային:
ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ թուրքական կողմը ուշադիր հետևելու է այդ օրենքի կիրառմանը` չնայած այն բանին, որ օրինագիծը «դեմ է ժողովրդավարության սկզբունքներին և ժողովրդավարության սկիզբ համարվող խոսքի ազատությանը»:
Բիլգիչը հայտնել է նաև, որ թուրքական կողմը հույս ունի, որ հետագայում նույն շրջանակներում պատիժ կսահմանվի Արևմտյան Թրակիայի, Հռոդոսի և Իսթանքյոյի թուրք քաղաքացիների հասցեին հնչող խտրական և ռասիստական գործողությունների, ինչպես նաև հայտարարությունների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ընդունեց է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, ըստ որի` նախատեսվում է 6 ամսից մինչեւ 3 տարվա ազատազրկում և 10.000 - 30.000 եվրո տուգանք Հունաստանի կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունները ժխտողների նկատմամբ: