կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-14 11:37
Աշխարհ

Շումերներ-եզդիներ, Հին Միջագետք․ Իրաքում ստեղծվել է Եզդիների ավագանիների խորհուրդ

Շումերներ-եզդիներ, Հին Միջագետք․ Իրաքում ստեղծվել է Եզդիների ավագանիների խորհուրդ

Ամբողջ աշխարհի եզդիները այս օրերին համախմբվում են հանուն իրենց ազգային ինքնության պահպանման: Այս գաղափարախոսությունը առաջ է բերել «Միասնության նախագիծ» եզդիական շարժումը, որին կարող են միանալ բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն եզդիների ճակատագրի և պատմական ժառանգության նկատմամբ: Պետք է ընդամենը լրացնել համապատասխան հայտը, որը տեղադրված է https://yezidi.club պաշտոնական կայքում, և ուղարկել այն։

Եզդիները պատմականորեն ինքնավար ժողովուրդ են, ովքեր հայտնվել են Հին Միջագետքի տարածքում՝ Տիգրիսի և Եփրատի գետամեջում: Այդ երկրամասում մոտ յոթ հազար տարի առաջ ապրել են շումերները, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել մարդկության քաղաքակրթության զարգացման գործում: Պատմական փաստերը ցույց են տալիս, որ հենց շումերներն են եզդիների նախնիները, իսկ «շումեր» բառն ինքնին գիտական շրջանառության մեջ է մտցվել միայն 1869 թվականին գերմանա-ֆրանսիացի արևելագետ Յուլիուս Օպերտի կողմից։ Գիտնականն իր ուսումնասիրություններից ելնելով եկել է նաև այն համոզմունքի, որ Միջագետքի հնագույն բնակչությունն իրեն «շումերներ» չի անվանել, քանի որ այս տարածքը բնակեցված է եղել տարբեր ժողովուրդներով, այդ թվում՝ եզդիներով։ Այսպիսով, «շումեր» բառը գիտնականների կողմից օգտագործվել է Միջագետքի հին ոչ սեմական բնակչությունը բնութագրելու համար։

Ավելին, 2017 թվականին՝ երկար տարիների հետազոտությունների շնորհիվ գիտնականներին հաջողվեց ապացուցել, որ հենց եզդիները՝ որպես հնագույն ժողովուրդ, գենետիկորեն մոտ են Հին Միջագետքի բնակչությանը։

Եզդի ժողովուրդը դավանում է միաստվածության ամենահին կրոններից մեկը՝ Շարֆադինը: Եզդիների գլխավոր սրբավայրը, որն հայտնի է աշխարհին «Լալըշ» անվանմամբ և գտնվում է Իրաքում, յուրօրինակ տաճար է՝ իր ուրույն ճարտարապետական տեսքով: Այն վեր է խոյանում դարավոր ծառերի և շրջակայքի լեռների միջից, իսկ նրա սուր բրգաձև գմբեթները խորհրդանշում են արևն ու պայծառ ճառագայթները իբրև համայն աշխարհի խաղաղություն նշան: Սակայն հանդուրժողականություն և խաղաղություն քարոզող կրոնին պատկանող ժողովուրդը դարեր ի վեր ենթարկվել է կրոնական հալածանքների իրեն շրջապատող մահմեդական մեծամասնության կողմից: Անգամ այսօր, երբ Մերձավոր ու Միջին Արևելքի որոշ երկրներում տեղի են ունենում պետականության՝ աշխարհաքաղաքական և ժողովրդավարական վերակազմավորման գործընթացներ, չեն դադարում եզդիներին բռնի ուժով իսլամիզմ պարտադրելու փորձերը՝ զրկելով այս ժողովրդին իր վաղեմի հավատքից:

Ներկա պայմաններում եզդի ժողովրդի մեծ մասը նախընտրում է ապրել քրիստոնեական երկրներում։ Եզդիական համայնքները հիմնականում սփռված են աշխարհով մեկ և շարունակում են ապրել Իրաքում, Սիրիայում, Թուրքիայում, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, նաև փոքր խմբերով՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում և մի շարք այլ երկրներում։

Այսօր մի շարք գիտնականներ ու պատմաբաններ ակտիվորեն աշխատում են եզդիների պատմությունը վերականգելու ուղությամբ, չնայած որ եզդիների ծագման հարցի վերաբերյալ տարբեր տեսակետներ ունեն,  այն լրջորեն գրեթե չի ուսումնասիրվել։ Պատճառն եզդիների՝ իբրև անկախ ժողովրդի, պատմության և զարգացման մասին հավաստի աղբյուրների բացակայությունն է, իսկ առկա սակավ աղբյուրներին մուտքն արգելված է: Այս ամենը հանգեցնում է նրան, որ ժամանակակից հետազոտողների մեծամասնության կարծիքները տարատեսակ  են և նույնիսկ հակասական։

Խնդրահարույց է նաև սուրբ գրերի գրառման և դրանց բովանդակության պահպանման հարցը, որի մեջ արտացոլված է Շարֆադին կրոնական ուսմունքի էությունը։ Լինելով բարդ կրոն՝ Շարֆադինը շատ հարցեր է առաջացնում թե գիտնականների, թե այդ կրոնը կրողների մոտ: Շարֆադինը հին կրոն է, նրա ուսումնասիրությունները փակ բնույթ են կրում: Բացի այդ, դարեր շարունակ եզդիները բանավոր են փոխանցել սերունդներին իրենց կրոնական և մշակութային ժառանգությունը, որի պահապաններն ու կրողները եղել են հիմնականում եզդի հոգևորականները՝ փիրերն ու շեխերը։

Ամեն տարի օգոստոսի 3-ին աշխարհի եզդիները նշում են Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ 2014 թվականին այս օրը եզդի ժողովրդի նկատմամբ իրականացվեց հերթական ցեղասպանություն՝ այս անգամ Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինջար քաղաքում։ Եզդիների դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչել են ՄԱԿ-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԽԽՎ-ն, Եվրախորհրդարանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Նիդեռլանդները և Հայաստանը։ Չնայած եզդի ժողովրդին ոչնչացնելու անմարդկային փորձերին, նա անձնուրաց պաշտպանում է իր կրոնը՝ Շարֆադինը, հավատարիմ մնում իր հավատքին, կրոնական կանոններին և սովորույթներին  ։

Իրաքում ստեղծվել է Եզդիների Ավագանիների Խորհուրդ՝ պաշտոնական միջպետական և միջազգային համագործակցություն իրականացնելու նպատակով: Այն կոչ է անում աշխարհասփյուռ հայրենակիցներին համախմբվել և անտարբեր չմնալ եզդիների հարցի վերաբերյալ։ Եզդիական յուրաքանչյուր տոհմից ընտրված այս բարձրագույն մարմինը իրավասու է լուծել նման հարցերը միջազգային ասպարեզում։

«Եզդիների Ավագանիների Խորհրդի մասին» Հրամանագրի համաձայն՝ Եզդիների Ավագանիների Խորհուրդը իրավունք ունի անդամակցելու միջազգային (ոչ կառավարական) միավորումներին, պահպանել անմիջական միջազգային կապեր և հարաբերություններ։ Նախածին Տոհմերի, Աստծո ժողովուրդների և ուրիշ ժողովուրդների ու ազգերի Ավագանիների հետ՝ հանուն ընդհանուր բարօրության և բարգավաճման: Եզդիների Ավագանիների Խորհուրդը առաջարկում է նախկին ԽՍՀՄ տարածքում բնակվող յուրաքանչյուր տոհմի եզդիներին իրենց թեկնածությունն առաջադրել՝ անդամագրվելու միասնական բարձրագույն մարմնին։ Եզդիների Ավագանիների Խորհրդի անդամ կարող են լինել համագումարում ընտրված թե տղամարդիկ թե կանայք («Եզդիների Ավագանիների Խորհրդի մասին» Հրամանագիր)։

Նշենք նաև, որ այսօր եզդիները՝ հիմնվելով առկա պատմական արխիվային փաստաթղթերի վրա, համարում են, որ ունեն բոլոր հիմքերը, որպեսզի աշխարհը ճանաչի նրանց պատմական հայրենիքը: