Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում բնակվող եզիդները ՄԱԿ-ի և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում են Իրաքում եզդիների շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վրա։
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունից Համլետ Սմոյանը հենց ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց հրավիրված ասուլիսում ասաց, որ վերջին մի քանի օրերին Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ գեներացվում է ատելության մեծ խոսք և եզդիական փախստականների ճամբարում խուճապային տրամադրություններ են. մտավախություն ունեն, որ իսլամիստները նորից հարձակում կգործեն իրենց վրա։
«Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ եզդիների ցեղասպանության 10-ամյակի կապակցությամբ եզդիական ջոկատի հրամանատարներից մեկն ասել էր՝ քանի Մուհամեդը կա, ապա մեր ազգի գլխին կոտորածներն անպակաս են լինելու։ Նա նկատի է ունեցել այն, որ մինչ այժմ ահաբեկիչները երբ կոտորում են եզդիներին, ցեղասպանություն են գործում եզդիների նկատմամբ, անում են Ալահի և Մուհամեդի անվան ներքո։ Սակայն դեպքերն այնպես զարգացան, որ շիա և սունի հոգևորականներն իրենց քարոզչության ընթացքում կոչ արեցին, որ պետք է ոչնչացնել եզդի ժողովրդին, քանի որ եզդիականությունը դեմ է իսլամին։ Այդ ամենը մեծ ալիք ստացավ, սոցիալական ցանցերում տարբեր հեղինակավոր մարդիկ կոչ էին անում ոչնչացնել եզդիներին»,- մանրամասնեց Համլետ Սմոյանը։
Նա նշեց, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտողարին նամակ են ուզում հանձնել, որպեսզի ստեղծեն մեխանիզմեր և ատելութան խոսքը գործողությունների չվերածվի, միջազգային հանրությունը անտարբեր չմնա ստեղծված իրավիճակի նկատմամբ։
«Չգիտեմ՝ ինչ արձագանք կլինի։ Տեսել ենք, որ միջազգային հանրությունը չարձագանքեց նաև Արցախի՝ 9 ամիս շրջափակմանը։ Մեծ հույսեր չկան, բայց պետք է պահանջել, ինչքան էլ մեծ հույսեր չլինեն»,- ասաց Համլետ Սմոյանը։