|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի մայրաքաղաք Շտուտգարտում օգոստոսի 3-ին երկրամասի կառավարությունը և Գերմանիայի եզդիների կենտրոնական խորհուրդը համատեղ կազմակերպել էին հիշատակի միջոցառում` նվիրված եզդիների դեմ իրականացված ցեղասպանության 5-ամյակին։
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով իր ելույթում նշեց, որ 20-րդ դարում մարդկության դեմ իրագործված հանցագործությունների անպատժելիությունը, ցավոք, մեզ ականատես է դարձնում դեռ մեր օրերում նմանօրինակ ոճիրների կրկնությանը։ Չցանկանալով համեմատել Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, Սինտիի և Ռոմայի դեմ իրագործված ոճրագործությունը կամ եզդի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը` դեսպանն ընդգծեց, որ բոլոր այս հանցագործություններն իրենց բիծն են թողնում մարդկության քաղաքակրթության պատմության մեջ։
Միջոցառմանը ներկա էին նաև ԳԴՀ Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն համանախագահ Շեֆեր-Գյումփելը, պետնախարար Շրյոփեն, Շտուտգարտի քաղաքապետը, Բունդեսթագի և Լանդթագի պատգամավորներ, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Նադիա Մուրադը, դիվանագիտական բարձրաստիճան ներկայացուցիչներ և այլք։