|
Փոխարժեքներ
17 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.49 |
| RUB | ⚊ | ₽ 5.0795 |
| GBP | ⚊ | £ 494.4 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռութը հայտարարել է, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության ապագան կախված է Անկարայի ՝ ժողովրդավարության, օրենքի երկիր դառնալու, մարդու իրավունքների և նմանատիպ հարցերում նախաձեռնելիք քայլերից։
Ըստ Demokrathaber-ի՝ Ռութը նաև անդրադարձել է օրեր առաջ երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին երկու բանաձևերի ընդունմանը և դրան հաջորդած՝ Թուրքիայի լարվածությանը։
«Ճշմարտություն է, որ Թուրքիայի և Հոլանդիայի միջև երկկողմ մակարդակի հարցեր կան, որոնք պետք է լուծվեն։ Մյուս կողմից էլ բախտավոր ենք, որ այդ հարցերը չեն խոչընդոտել, որպեսզի մենք և Թուրքիան ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի հետ աշխատենք։ Դեռևս ուժեղ են նաև մեր տնտեսական հարաբերությունները, սակայն միանգամայն ճիշտ է, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնց պետք է լուծում տրվի»,-ասել է նա։