Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ դիմում են ներկայացրել խորհրդարան և պահանջել պատասխան տալ տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունմանը. հաղորդում է ermenihaber.am կայքը:
Խորհրդարանից պահանջվել է գործի անցնել, քանի որ թուրք քաղաքացիներն «անպաշտպան են մնացել՝ ենթարկվելով ֆիզիկական և հոգեբանական ճնշումների»:
Ըստ թուրքական Milliyet-ի ՝ խորհրդարան ներկայացված դիմումի մեջ ներառված են մի քանի կետեր։ Կետերից մեկում ասվում է, որ Ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումով «թիրախավորվում են թուրք ժողովուրդը, ինչպես նաև, առհասարակ, ցեղասպանություն չընդունողները»։
Մյուս կետում ասվում է, որ նշյալ բանաձևերով խախտվում են Թուրքիայի քաղաքացիների իրավունքները, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևերն ուղղակիորեն «թիրախավորում են խոսքի և մտքի ազատությունը»: Այդ կետում ասվում է նաև, որ այդ բանաձևերն անտեսում են «օսմանյան ժողովուրդների», մասնավորապես` «թուրք ժողովրդի կոտորածները նախորդ դարում», շեղվում են ընդհանուր ցավի գաղափարից՝ թիրախավորելով թուրքերին և Թուրքիայի քաղաքացիներին»:
Երրորդ կետում ասվում է, որ Թուրքիայի խորհրդարանը մինչ օրս համաչափ պատասխան չի տվել Իտալիայի, Ֆրանսիայի խորհրդարանների՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշումներին
Դիմումը ներկայացրած քաղաքացիները Թուրքիայի իշխանություններից պահանջել են հստակ քայլեր ձեռնարկել այս հարցում: