կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-05 12:24
Քաղաքական

Զոհրաբյանը հորդորում է քննարկման դնել եզդիների նկատմամբ իրականացվող ցեղասպանության դատապարտման հարցը

Զոհրաբյանը հորդորում է քննարկման դնել եզդիների նկատմամբ իրականացվող ցեղասպանության դատապարտման հարցը

Ազգային ժողովի հերթական նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կրկին անդրադարձավ 2014 թվականից Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունելու հարցին: Նշենք, որ նա արդեն երկար ժամանակ է, որ առաջարկում է այս հարցը քննարկման դնել խորհրդարանում:

«Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ փետրվարին քիչ հավանական է, որ նիստ գումարվի. բոլորս լինելու ենք քարոզարշավի: Մի կերպ բառ փոխեցինք, տառ փոխեցինք, դարակազմիկ հայտարարության եկանք, որ ընդունվի` որպես հայտարարություն Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանության մասին, սակայն հարցն օրակարգում չէ: Ես հասկանում եմ, որ սա ձեր միանձնյա լիազորությունն է, բայց հարցի նաև բարոյական կողմը կա»,- ասաց պատգամավորը, ապա ընդգծեց, որ կարևոր է այս քառօրյայի ընթացքում հարցը քննարկել:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց՝ նշելով, որ եթե դա այդքան անհրաժեշտ է, հանձնաժողովի նախագահի հետ կխորհրդակցի և կտեղեկացնի: