|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ կառավարությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որով առաջարկում է «Գյուղատնտեսական կոոպերացիաների մասին» օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ քննարկել երկրորդ ընթերցմամբ ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում:
Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` ասելով, որ մի քանի առաջարկներ են արել պատգամավորները` այդ օրենքի հետ կապված, մեկը` որ երկրորդ ընթերցումը հետաձգվի մինչև հաջորդ քառօրյա, որպեսզի այդ ընթացքում հասցնեն քննարկել հարցը, բայց կառավարության կողմից բացատրություն չեղավ, փոխարենը ներկայացվեց հրատապության հարցը: «Դուք ունե՞ք բացատրություն, թե ինչո՞վ է բացատրվում այս հրատապությունը»,- հարցրեց պատգամավորը:
Վարման կարգով ելույթ ունեցավ նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա` ԲՀԿ-ն նույնպես խնդրել էր հետաձգել հաջորդ ընթերցումը, որովհետև ամեն ինչ փնթի է կազմակերպվել, և իրենք դեմ են քվեարկելու հրատապ ռեժիմին:
ՕԵԿ խմբակցությունը նույնպես առաջարկել էր հետաձգել օրենքի քննարկումը, որ հասցնեն լավ քննարկել այդ` «հեղափոխական» բնութագրվող օրենքը:
Սակայն հրատապության վերաբերյալ կառավարության առաջարկը քաղաքական մեծամասնության քվեարկության շնորհիվ ընդունվեց: