|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ես երբևէ պաշտոնին կառչելու խնդիր չեմ ունեցել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աասատրյանը` պատասխանելով հարցին, թե ո՞րն է նախարարի` պաշտոնին մնալու երկարակեցության գաղտնիքը:
Ասատրյանը նշեց նաև, որ պաշտոն զբաղեցնելն իր համար նպատակ չի եղել և նպատակ չէ: «Փոխարենը խորհուրդ կտայի մեր քաղաքացիներին նայել` արդյո՞ք իրենք իրենց աշխատանքում ամեն օր անում են այն գործը, որը նպաստում է երկրի բարօրությանը: Ես կառուցողական քննադատությանը շատ կողմ են, քանի որ այն հասարակական վերահսկողության մեխանիզմն է նաև ապահովում: Սակայն միշտ ստացվում է այնպես, որ դրականի մասին մոռացվում է, իսկ բացասականի մասին` անընդմեջ խոսվում»,-ասաց նախարարը:
Այն, որ սոցիալական ոլորտի խնդիրների մասին քաղաքացիներն այդքան շատ են բարձրաձայնում, ըստ Ասատրյանի, նաև նախարարության «շնորհքն» է` նախարարությունը թափանցիկ է աշխատում.«Համակարգի խնդիրները մենք երբեք չենք թաքցրել»: