|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց, որ կառավարության ներկայացրած ծրագիրը թիմային է: Նրա խոսքով՝ հետագայում եթե անձի փոփոխություն լինի, հնարավոր է այս ծրագրոմ փոփոխություններ արվեն, բայց, նախարարի կարծիքով, այս ծրագիրը դրական է, ուստի փոփոխություններ անելու դեպքում էլ պետք է այս ծրագրով ուղղորդվել:
Հարցին՝ վստահ չէ՞, որ Կարեն Կարապետյանը 2018-ից հետո կնշանակվի վարչապետ, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Իմ վստահությունը չէ, որ պետք է լինի, բայց վարչապետն այսօր նշեց»:
Հարցին՝ գուցե ծրագիր լավն է, բայց եթե մարդիկ փոխվեն, կատարողները լավը չլինեն, հնարավո՞ր է ծրագրի իրականացումը տուժի դրանից, նախարարը պատասխանեց, թե միշտ լավից լավն է լինում, ապա հավելեց. «Մի' մտածեք, որ վատն է լինելու, բոլորն էլ լավն են: Եթե կառավարության ինչ-որ անդամ փոխվի, ուրեմն կնշանակի, որ նա իր պարտականությունները լավ չի կատարել, իսկ դա ավելի լավ է, ուրեմն ավելի լավ կիրականացվի ծրագիրը»: