Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկացրել էինք, որ երեկ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելել էր Լոռու մարզ` հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններին մասնակցելու:
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը նախ ներկայացրեց 2015-16թթ. ուսումնական տարում մարզում կատարված փոփոխություններն ու վիճակագրությունը:
2015-ին, ըստ Սայադյանի, մարզում շարունակվել են դպրոցների վերանորոգման, տեխնիկական վերազինման և գույքի թարմացման, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման աշխատանքները: «2015-2016թթ. ուսումնական տարում մարզի 167 հանրակրթական դպրոցներում աշխատում է 3539 ուսուցիչ, այդ թվում` 3060 կին և 479 տղամարդ: Բացի այդ` Լոռու մարզի տարածքում գործում են 6 բուհ, 9 միջին մասնագիտական և 2 արհեստագործական պետական ուսումնական հաստատություններ: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների թիվը 68-ն է` 4538 երեխաներով: Վանաձոր քաղաքում գործում է մեկ արհեստագործական ուսումնարան` 13 խմբով /196 աշակերտ/: Կարող եմ փաստել, որ աշակերտների և ուսանողների թվաքանակի էական փոփոխություններ չեն արձանագրվել այս ուսումնական տարում»,- հայտնեց նա:
Սայադյանը տեղեկացրեց նաև, որ հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում համակարգվել և վերահսկվել են մարզի դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը և նրանց ընդգրկումը հանրակրթական դպրոցներում: «Արդյունքում` 2015թ. սեպտեմբերին մարզպետարանի ենթակայության 151 դպրոցներում 1-ին դասարան է ընդունվել 3055 երեխա: Այս ցուցանիշը 38-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Մենք նաև համագործակցում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ և, համատեղ աշխատանքի շնորհիվ, մարզի տարածքում հայտնաբերվել են տարբեր պատճառներով կրթական համակարգից դուրս մնացած 19 երեխաներ, որոնք էլ սկսել են դպրոց հաճախել»,- ասաց նա: