Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ օգոստոսի 9-ի հանրահավաքների ընթացքում ցուցարարները ուղղորդվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից ստացված հեռախոսազանգերով: Այս մասին հաղորդել է Բելտա գործակալությունը:
«Մենք արձանագրել ենք, դուք դա գիտեք որպես նախկին հետախուզության աշխատակից, զանգերն արտասահմանից են: Եղել են զանգեր Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից, նրանք ղեկավարել են են մեր, ներողություն, ոչխարներին. նրանք չեն հասկանում, թե ինչ են անում, և նրանց արդեն սկսում են վերահսկել», - նշել է նա ԱՊՀ համագործակցության դիտորդական առաքելության խմբի ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ:
Լուկաշենկան նաև հայտարարեց, որ թույլ չի տա «Մայդան» և համարժեք պատասխան կտա երկիրը պառակտելու փորձերին: «Մենք թույլ չենք տա, որ երկիրը քանդվի», - հավելել է Լուկաշենկոն: