|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Բանակցողի փոփոխության դեպքում հնարավոր է փոփոխություն անել այս խայտառակ փաստաթղթում, «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այս խայտառակ պայմանագիրը փորձենք գոնե բարելավել, ես համոզված եմ, որ դա լինելու: Դրա համար կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին, իշխող խմբակցության պատգամավորներին չկառչել իշխանությունից, թողնել եւ հեռանալ, հանձնել իշխանությունը մարդկանց, ովքեր կկարողանան այս բարդ իրավիճակում գոնե ինչ-որ դրական արդյունք ապահովել:
Արթուր Վանեցյանը մանրամասնել է նաև, թե որն է այժմ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնային օրակարգը:
«Վարչապետի թեկնածուի հարց չենք քննարկել, օրակարգը հետեւյալն է՝ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարական, ազգային-համաձայնության կառավարության ձեւավորում, ապա համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո, երբ քաղաքական բոլոր ուժերը պատրաստ կլինեն հավասար պայմաններում մասնակցել ընտրությունների, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»,- նշել է Վանեցյանը: