կարևոր
14713 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-19 16:41
Քաղաքական

Ինձ գաղտնալսել են «Պեգասուս» ծրագրով, որի ամեն մի հեռախոս գաղտնալսելու հայտը հասնում է մինչև 60 000 դոլարի, այս թեմայով մեծ աղմուկ եմ բարձրացնելու․ Նարեկ Մալյան

Ինձ գաղտնալսել են «Պեգասուս» ծրագրով, որի ամեն մի հեռախոս գաղտնալսելու հայտը հասնում է մինչև 60 000 դոլարի, այս թեմայով մեծ աղմուկ եմ բարձրացնելու․ Նարեկ Մալյան

«Հարգելի բոլոր դաշտերի, բոլոր ճամբարների, բոլոր նախասիրությունների ընդդիմադիրներ, հասարակական գործիչներ: Չափազանց հետաքրքիր բաներ եմ պարզել դավաճան իշխանությունների կողմից ընդդիմադիրներին գաղտնալսելու պետական ծրագրի վերաբերյալ: Այս մասին գրում է հանրային գործիչ Նարեկ Մալյանը։

Արդեն գաղտնիք չէ, որ հայկական դԸմոքրԸսի գոռացող իշխանությունները գաղտնալսել և, կարծում եմ, գաղտնալսում են ընդդիմադիրների հեռախոսները: Հիմա մի փոքր կոնկրետիկա.

Փաստերը, որոնք ամբողջացնելուց հետո անպայման կհրապարակեմ, ցույց են տալիս որ կոնկրետ իմ հեռախոսը գաղտնալսման թիրախ է դարձել 2021 թվականի փետրվարից (ևս մեկ փորձ է եղել 2021 թվականի ապրիլին և այլն): Այս ամենի «կայֆը» կայանում է նրանում, որ իսրայելական «Պեգասուս» ծրագիրը, որի միջոցով դԸմոքրԸսի Հայաստանում իրականացնում են ընդդիմադիր գործիչների գաղտնալսումները, տրվում է բացառապես պետություններին: Այսինքն, որևէ անհատ կամ կազմակերպություն չի կարող այդ ծրագրին «դոստուպ» ունենալ: Կրկնում եմ, ծրագրի բաժանորդ կարող են լինել միայն և միայն պետությունները համապատասխան թղթաբանություններից հետո: Սա նշանակում է, որ դԸմոքրԸսի Հայաստանը պետության անունից հայտ է ներկայացրել «Պեգասուսը» ձեռք բերելու համար: Ասեմ ավելին, ընդդիմադիրների հեռախոսահամարները որոնց գաղտնալսումը պետք է իրականացնեն իսրայելի մասնագետները, ևս տրամադրվում է բացառապես ծրագիրը ձեռք բերած պետության կողմից: Սա իր հերթին իշխանության համար շատ վատ բաներ է նշանակում...

Պետության բաժանորդագրման կանխավճարը այս ծրագրի համար կազմում է 7 միլիոն դոլար: Յուրաքանչյուր հեռախոսի գաղտնալսելու հայտը հասնում է մինչև 60 000 դոլարի:

Իսկ հիմա վատ նորությունը իշխանությունների համար: Ես չգիտեմ այդ համատարած դեմոկրատական գաղտնալսումները ինչ-որ օգուտ տվել են, թե չէ, սակայն ձեր դիլետանտության շնորհիվ մեծ օգուտ են տվել ընդդիմությանը:

Արդեն դիմել եմ այս հարցով զբաղվող միջազգային հեղինակավոր կազմակերպությանը, որտեղից հաստատել են վերը նկարագրվածը և տվյալների վերջնական ամփոփումից հետո կներկայացնեմ անհերքելի ապացույցներ առ այն, որ պետության պատվերով իմ՝ որպես այլախոհի, հեռախոսը վերցվել է գաղտնալսման տակ:

Այս թեմայով միջազգային աղմուկ եմ բարձրացնելու և նամակների տարափ է լինելու, այս իշխանություններին հովանավորող բոլոր երկրների դեսպանատներին և միջազգային ԶԼՄ-ներին: Շատ հետաքրքիր կլինի լսել հատկապես ԱՄՆ դեսպանատան և Պետդեպարտամենտի կարծիքը հայկական դԸմոքրԸսիի վերաբերյալ:

Վերջում, քանի որ տեղյակ եմ, որ գաղտնալսվող ընդդիմադիրների և լրագրողների քանակը բավական մեծ է, հորդորում եմ բոլոր գաղտնալսվածներին հանդես գալ հրապարակային հայտարարություններով, հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ վախեցել եք:

Հա, քանի չեմ մոռացել, սորոսականներին իշխանությունները հրահանգել են հանկարծ այս թեմայով «չհաչալ»:

Հարգանքներով, միշտ Ձեր գաղտնալսված Մալյան)))

Հ.Գ. Այս իշխանությունը մտավ պատմության մեջ որպես ընդդիմադիրներին, այլախոհներին, լրագրողներին տոտալ գաղտնասող»: