կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-08 15:44
Հասարակություն

Այս պահի դրությամբ «Ես եմ» ծրագրով ծառայելու համար դիմել է 72 մարդ, «Պատիվ ունեմ»-ով՝ 90-ից ավելի. ԳՇ պետ

Այս պահի դրությամբ «Ես եմ» ծրագրով ծառայելու համար դիմել է 72 մարդ, «Պատիվ ունեմ»-ով՝ 90-ից ավելի. ԳՇ պետ

Պաշտպանության նախարարության երկու՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերով զինվորական ծառայության մեկնողների թիվն այս զորակոչի ընթացքում կլինի մոտավորապես այնքան, որքան նախորդ զորակոչերին էր. այսօր ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։

«Այս պահի դրությամբ «Ես եմ» ծրագրով դիմել է 72 հոգի, «Պատիվ ունեմ» ծրագրով՝ 90-ից ավելի»,- ասաց նա ՝ ընդգծելով, որ սրանք վերջնական թվեր չեն, քանի որ դեռևս ձմեռային զորակոչի առաջին օրն է։

ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանն իր հերթին հավելեց, որ ծրագրերի նկատմամբ հետաքրքրությունը պահպանվում է, և դրանցով ծառայության մեկնողներին պաշտպանության նախարարությունն ընտրում է ուսումնասիրություններից հետո միայն: 
«Օրինակ՝ «Ես եմ» ու «Պատիվ ունեմ»-ով ծառայության մեկնելու ցանկություն հայտնած նորակոչիկների ծնողների հետ ենք պարտադիր հանդիպում և զրուցում»,- ասաց նա: