|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Վրաստանի հայկական համայնքը Թբիլիսիի քաղաքապետարանից խորհուրդ է ստացել` Թուրքիայի դեսպանատան մոտ ակցիաներ չանցկացնել՝ կապված Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հերթական տարելիցի հետ: Որպես պաշտոնական պատճառաբանություն` նշվել է ավտոմոբիլային երթևեկության համար խոչընդոտների հնարավոր ստեղծումը: Հայկական համայնքը, սակայն, իր պլանները փոխել չի պատրաստվում. գրում է Независимая Газета-ն:
Նշվում է, որ, Վրաստանի Սահմանադրության համաձայն, ցանկացած խաղաղ ակցիայի անցկացման համար, որը չի սպառնում պետականությանը, իշխանությունների թույլտվություն չի պահանջվում: Անհրաժեշտ է քաղաքային իշխանություններին պարզապես տեղեկացնել միջոցառման անցկացման տեղի, ժամանակի և ուղղվածության մասին:
Կովկասյան JAM-news պարբերականը մեջբերում է Վրաստանի հայերի համայնքի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Սանդրո Օհանովի խոսքերը, ով հայտարարել է, որ քաղաքապետարանի խորհուրդը «տհաճ անակնկալ է եղել», և նշել է, որ համայնքն իր պլանները չի փոխի, քանի որ գործում է Վրաստանի Սահմանադրության շրջանակում:
«Վրաստանը հեռու է այն երկրների խմբից, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Հայկական կողմը պետք է ըմբռնումով վերաբերվի իրավիճակին»,- գրում է թերթը: