|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Twitter- ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել, որտեղ հիշեցրել է Թուրքիայի բնակիչներին, որ այս տարի Հայ առաքելական եկեղեցու հետևորդները Սուրբ Հարության տոնը նշելու են ապրիլի 16-ին և կոչ է արել երկրի իշխանություններին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ամսաթվի շուրջ որոշում կայացնելուց առաջ հաշվի առնել այս փաստը:
«Այս տարի քրիստոնյա աշխարհը Զատկի տոնը նշելու է ապրիլի 16-ին: Այդ օրը չպետք է հանրաքվե անցկացվի», - գրել է Փայլանը:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Այնուհետ օրենքը կդրվի հանրաքվեի, ինչից հետո էլ կկայացվի վերջնական որոշում: