|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.54 |
| EUR | ⚊ | € 416.39 |
| RUB | ⚊ | ₽ 4.661 |
| GBP | ⚊ | £ 486.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետի սկանդալային խոստովանությանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետին հարց էր ուղղել կերոսինի մաքսազերծման դժվարությունների մասին: Վարչապետն էլ պատասխանել էր, որ կան խնդիրներ, որովհետև կերոսինի հետ ինչ-որ բան են խառնում` ստանալով անորակ նավթամթերք, ինչի պատճառով էլ ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկայի որոշ միջոցներ խափանումներով են աշխատել:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իրենք, իհարկե, լսել են վարչապետի այդ պատասխանը: «Եթե կան նման դեպքեր, դա հետաքննության կարիք ունի, և իրավապահները դրա պատասխանը կտան»,- ասաց նա: