Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-09-09 15:07
Քաղաքական

Ոչ բոլորը կարող են ունենալ պաշտոնից հրաժարվելու ուժ. Վահրամ Բաղդասարյանը՝ Հովիկ Աբրահամյանի մասին

Ոչ բոլորը կարող են ունենալ պաշտոնից հրաժարվելու ուժ. Վահրամ Բաղդասարյանը՝ Հովիկ Աբրահամյանի մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ վարչապետի հրաժարականին: Նրա համոզմամբ` դա Հովիկ Աբրահամյանի որոշումն է եղել, և ելույթում նա հստակ տվել է հրաժարականի պատճառներն ու մեկնաբանությունները, նշել, որ տնտեսության աճի այն տեմպերը, որոնք կան, իրեն չեն գոհացնում:

Վահրամ Բաղդասարյանի համոզմամբ՝ երկու տարվա ընթացքում Հովիկ Աբրահամյանը ոչինչ չի խնայել, աշխատել է բարեփոխումներ իրականացնել, մի մասը ստացվել է իրագործել, մի մասն էլ ընթացքի մեջ էր: Սակայն, ըստ նրա, աշխարհաքաղաքական, ռազմական մարտահրավերներն ու հասարակության բևեռացման խորացումը և բարեփոխումների տեմպերը չէին բավարարում Հովիկ Աբրահամյանին, ով իր մեջ ուժ գտավ հրաժարականի դիմում ներկայացնելու և նոր ձևավորվող կառավարությանը օժանդակելու համար: Հասարակությունը պահանջում էր փոփոխություններ և հապաղելու ժամանակ չկար:

«Ոչ բոլորի մոտ կա այդ ուժը՝ կամովին վարչապետի պաշտոնից հրաժարվելու: Պաշտոնից հրաժարվելը բացառապես Հովիկ Աբրահամյանի որոշումն է եղել, նա մտել է նախագահի մոտ այդ առաջարկությամբ: Ինձ համար նրա հրաժարականը անակնկալ էր»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: