կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-23 14:04
Քաղաքական

Քաղաքականությունն ու բիզնեսը պետք է տարանջատել. Վահրամ Բաղդասարյանը՝ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալու մասին

Քաղաքականությունն ու բիզնեսը պետք է տարանջատել. Վահրամ Բաղդասարյանը՝ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալու մասին

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մնում է այն կարծիքին, որ քաղաքականությունն ու բիզնեսը պետք է տարանջատել: Այս կարծիքը նա հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին` Գագիկ Ծառուկյանը կմնա՞ քաղաքական դաշտում, թե՞ ոչ:

 

Դիտարկմանը, թե հասարակության լայն շերտերի շրջանում կարծիք կա, որ ժողովրդին թալանելու գործում Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի անունն է հաճախ շոշափվում, Բաղդասարյանն արձագանքեց, որ չի կարելի նման գնահատականներ տալ: «Այ, տեսնո՞ւմ եք` ինչ գնահատականներ եք տալիս, ասում եք` ժողովրդի մեծամասնությունը... Դե որ ժողովրդի այդ կարծիքները կարողանում եք լավ մոնիտորինգ անել` ընդհանուր իրավիճակի հետ կապված... Ժողովրդի մեծամասնությունը հարաբերական երևույթ է: Բնականաբար, այս փոքր երկրում կարող են հազարավոր կարծիքներ և գնահատականներ լինել չկամության, նախանձի, խանդի հողի վրա: Ամենավատ երևույթն այն է, որ մենք քաղաքական պայքարը տանում եք դեպի անձնական դաշտ և բավական շեղումներ ենք տալիս այդ պայքարում»,- եզրափակեց պատգամավորը: