| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայտնել ենք, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում զինված միջադեպ է տեղի ունեցել, կան վիրավորներ:
Դեպքից հետո ՕՐՕ դաշինքը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով այսօր, Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ»:
Yerkir.am-ը կապ հաստատեց ՀՀԿ Արմավիրի տարածքային կառույցի հետ՝ դեպքի վերաբերյալ տեղեկություններ ճշտելու: Այնտեղից, նախ, խիստ տարակուսած հետաքրքրվեցին՝ ով է զանգահարողը, թեև նախապես ներկայացել էինք, ապա կտրուկ պատասխանեցին, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, և անջատեցին հեռախոսը:
Զանգահարեցինք նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, ով ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով Արմավիրի մարզից է, վստահեցրեց, որ ինքը ևս տեղեկություններ չունի միջադեպի մասին և այս պահին զբաղված է «ընտրություններով»:
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նախ ասաց, որ չի հասցրել տեղեկանալ՝ ինչ միջադեպ է տեղի ունեցել, ապա նշեց, որ դա իրավապահների գործն է, և նրանք պետք է պարզեն ամեն ինչ: