Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարդան Այվազյանն իրեն շատ պարկեշտ է պահել. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի և ՀԱԿ խմբակցություն պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև տեղի ունեցած վեճին:
«Այվազյանն ընդամենը վարման կարգով պետք է ելույթ ունենար, և չես հասկանում՝ ինչու շատ պոռթկուն ձևով տեղից թռչում են ու ցանկանում խոչընդոտել, խանգարել ձայն խնդրած պատգամավորին: Մինչև վերջ Այվազյանը կոռեկտությունը պահել է, և խնդրում եմ այդ սլաքները, որոնք ուղղված են ՀՀԿ-ին, մի փոքր փոխեք»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ հավելելով. «Ի՞նչ է, մտածում են, թե տեղից երբ ուզեն` կարող են արձագանքե՞լ: Երեկ երևի Ռադայում կռիվ էր եղել, ասում են` բա ամո՞թ չի` նրանք կռիվ են անում, մենք էլ չանենք»:
Բաղդասարյանի խոսքով՝ բոլորը, մինչև քաղաքական գործիչ, պատգամավոր լինելը, սովորական մահկանացուներ են, և հնարավոր են նաև վեճեր: «Մարդիկ կարող են բորբոքվել, և աշխարհի տարբեր պետություններում էլ այդպես է»,- ասաց նա:
Դիտարկմանը`խորհրդարանում վատ բառապաշարը կա, մեկը մյուսին «քաղաքական բիճ» են անվանում, Բաղդասարյանը պատասխանեց, որ նման հարցերով պետք է դիմել էթիկայի հանձնաժողովին, թեև ինքն էլ տհաճ է համարում խորհրդարանում առկա նման դրսևորումները:
«Համաշխարհային փորձը կարող եք ուսումնասիրել` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ երկրներում կան նման բաներ: Չկա պառլամենտ, որ չլինեն բորբոքված վեճեր, որտեղ այսպիսի արտահայտություններ չլինեն: Իհարկե, մենք դատապարտում ենք նման բաները, մեզ համար ցանկալի կլինի, որ քաղաքակիթ ձևով այդ ամեն ինչը լինի, բայց համ էլ ձեզ համար հետաքրքիր չի լինի, բա ի՞նչ պետք է գրեք, ես գիտեմ, որ ձեզ համար հետաքրքիր են նման բաները»,- ասաց Բաղդասարյանը: