Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հատուկ նիստը մեկնարկել է: Գրանցվել է 91 պատգամավոր:
Օրակարգում վարչապետի թեկնածուի քննարկումն է: Վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է, որին ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշեց, որ, հանդիսանալով ԱԺ մեծամասնություն կազմող կուսակցության ղեկավար, իր համար մեծ պատիվ է Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջարկելը, ապա շնորհակալություն հայտնեց Կարեն Կարապետյանին և կառավարությանը` արդյունավետ գործունեության համար:
«Այսօր պատմական օր է: Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին տնտեսական և այլ ոլորտներում բարեփոխումների շարքում առանձնակի նշանակություն ունի կառավարության համակարգի փոփոխությունը: Պառլամենտական կարգին անցնելուն մեկ քայլ է մնում անել` ընտրել վարչապետ: Իր պատմության մեջ Ազգային ժողովը առաջին անգամ ընտրելու է վարչապետ»,- ասաց Բաղդասարյանը:
Ըստ նրա` պատմական այս ժամանակահատվածում այդ բարդ լիազորությունները կարող է իրականացնել այն մարդը, ով ունի պետակաշինության հարուստ փորձ, անցած ճանապարհ, նաև միջազգային հեղինակություն:
«Մեր երկիրը կարիք ունի այնպիսի ղեկավարի, ով իր վարած քաղաքականությամբ, իր ճշգրիտ քայլերով կարողանում է մեծ թիմ առաջնորդել և դիմակայել բոլոր մարտահրավերներին: Միգուցե ոմանք համաձայն չեն եղել նրա այս կամ այն քայլին, սակայն նրա կեցվածքը, հեղինակությունն ու դերը միջազգային հարթակներում, անխռով հաստատակամությունը, հայրենիքի սահմանները ամբողջական պահելու նրա կամքի մնայուն գնահատականը տալու է պատմությունը»,- ասաց Բաղդասարյանը:
Նա նշեց, որ անուրանալի է Սերժ Սարգսյանի դերը Արցախյան գոյամարտի տարիների ընթացքում: «Ամենաթեժ պահին նա ստանձնեց արցախյան ուժերի ինքնապաշտպանության ղեկավարումը: Երկրի համար ամենաբարդ տարիներին, երբ կարծես պատերազմնավարտվել էր, բայց թշնամին կարող էր հարվածել, ստոր ձևով երկիրը շրջափակման մեջ էր, Սերժ Սարգսյանը ստանձնեց ամենապատասխանատու պաշտոններից մեկը` պաշտպանության նախարարի պաշտոնը: Սերժ Սարգսյանի համար անվտանգությունը միշտ եղել է ամենակարևորը: Նա այն անհատներից է, ով նվիրվել է հայրենիքին, նրա պաշտպանությանը, առաջընթացին ու զարգացմանը»,- ասաց նա, ապա ներկայացրեց, որ 2007 թվականին Սերժ Սարգսյանը ստանձնել է վարչապետի պաշտոնը, իսկ 2008 թվականից` երկրի նախագահի պաշտոնը:
«Իհարկե, միշտ եղել են մարդիկ, խմբեր, ովքեր պատեհ-անպատեհ առիթով քննադատել են նրա վարած քաղաքականությունը, հատկապես` արտաքին քաղաքականությունը, բայց ժամանակն ապացուցեց դրանց հիմնազուրկ լինելը: Որպես ՀՀ քաղաքացի` ցանկանում ենք մեր երկրի առաջնորդի դերում տեսնել նման մարդու, ով պատրաստ է կրկին իր ուսերի վրա տանել սահմանների անսասանությունը, ամենափայլուն ձևով ներկայացնել Հայաստանը: Անգնահատելի են նրա ջանքերը Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդման մեջ: ԱԺ կանոնակարգ-օրենքով ՀՀ ԱԺ-ի կողմից ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները ՀՀ վարչապետի թեկնածու են առաջադրում Սերժ Սարգսյանին»,- եզրափակեց Բաղդասարյանը: