կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-18 14:22
Հասարակություն

Հին շենքերի քանդման ծրագիր չունենք. Կամո Արեյան

Հին շենքերի քանդման ծրագիր չունենք. Կամո Արեյան

11 վարչական շրջանների 50-ից ավելш փողոցներ չունեն կոյուղի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Նա նշեց նաև, որ սա Սովետական միությունից ժառանգություն մնացած խնդիր է, քանի որ ի սկզբանե այդ փողոցներում կոյուղի չի էլ եղել կառուցված:

Արեյանը նշեց, որ ինչպես նախորդ տարի, այս տարի էլ իրենց համար գլխավոր խնդիրը մայրաքաղաքի համաչափ զարգացումն է, և բարեկարգման աշխատանքները մեծ մասամբ հենց ծայրամասերում են իրականացվել:

Հարցին, թե այս տարի քաղաքապետարանի ծրագրերում կա՞ն նախագծեր հին շենքերից որևէ մեկի քանդման վերաբերյալ, Արեյանը պատասխանեց, որ 2017-ին արժեք ներկայացնող շենքեր չեն քանդվի: «Հին շենքերի քանդման ծրագիր չունենք: Ավելին` Հին Երևանի նախագծի մեջ Արամի ապրած տունը պահպանվելու է»,- ասաց նա:

Փոխքաղաքապետը տեղեկացրեց նաև, որ ընթացիկ տարում քաղաքապետարանը երկու խնդիր է իր առջև դրել` բարելավել տրանսպորտը և բազմաբնակարանային շենքերի պայմանները: