Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշեց, որ Երևանի կենտրոնը բեռնաթափելու նպատակով նախատեսվում է Գարեգին Նժդեհ և Արշակունյաց փողոցների տրանսպորտային հանգույցի ձևավորում: Ըստ նրա`երեք խոշոր հանգույցների կառուցման նախագծային փաթեթներ են ստեղծվում:
«Առաջինը Գարեգին Նժդեհ և Արշակունյաց փողոցների տրանսպորտային հանգույցի ձևավորումն է: Այստեղ առաջարկվում էր վերգետնյա ճանապարհի տարբերակ, մինչդեռ այն չի ընդունվել, քանի որ կխաթարեր քաղաքաշինական միջավայրը: Հիմա նոր տարբերակն է քննարկվում»,- նշեց Արեյանը:
Փոխքաղաքապետի խոսքով՝ երկրորդը Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց փողոցներին հարող ստորգետնյա տրանսպորտային հանգույցի ստեղծման ծրագիրն է, ինչը նպատակ ունի բեռնաթափել վերը նշված փողոցների ծանրաբեռնվածությունը: Երրորդ ծրագիրը, ըստ նրա, Իսակով-Լենինգրադյան նոր ճանապարհի կառուցման շարունակականությունն է:
«Իսակով պողոտայում՝ Երևանյան լճից վերև, կա նոր կառուցված կամուրջ: Ուղիղ հատելով Հրազդանի կիրճը`այն ներքևի հատվածով դուրս է գալիս Կոմիտասի անվան զբոսայգի և հատվում Արշակունյաց պողոտայի հետ»,- ասաց Արեյանը, ապա նշեց, որ ճանապարհաշինական աշխատանքները նախատեսվում է իրականացնել Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ` մինչև 2022 թվականը: