կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-08 17:40
Հասարակություն

Անզգուշությամբ մի´ կիրառեք «վանդալիզմություն» բառը. Կամո Արեյան

Անզգուշությամբ մի´ կիրառեք «վանդալիզմություն» բառը. Կամո Արեյան

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր խորհրդարանում լրագրողներիհետ զրույցում անդրադարձավ Մյասնիկյանի արձանին հարակից այգու բարեկարգմանն ու այգում կատարված ծառահատումներին:

Հարցին ի պատասխան` ժամանակին Տարոն Մարգարյանը «վանդալիզմություն» էր որակել ծառահատումները, սա «վանդալիզմություն» չէ՞, փոխքաղաքապետը խորհուրդ տվեց այդ ծանր բառն այդքան անզգուշությամբ չկիրառել:

Դիտարկմանը` քաղաքապետ Մարգարյանն է կիրառել, նա արձագանքեց. «Պարոն Մարգարյանը դա կիրառել է այլ դեպքով, երբ իսկապես վանդալիզմ է եղել, երբ իսկապես եղել է օրինախախտում, անշնորհքություն, օրենքի խախտում, նույնիսկ` հանցագործություն: Այս դեպքը որևէ խախտում չի պարունակում, այս դեպքը նախագծով, բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքներ են»:

Արեյանը նշեց, որ ևս մեկ անգամ հրապարակավ հայտարարում է` քաղաքապետարանի եզրակացությամբ մասնագիտական պարզաբանում տրվել է, որ այդտեղ որոշ քանակի ծառեր պետք է փոխարինվեն նորերով: «Նախագծի համաձայն` որոշ պառաված ու չորացած ծառեր են հատվել ընդամենը»,- ասաց նա:

Արեյանը երևանցիներին կոչ արեց շնորհակալ լինել գործարար Հրանտ Վարդանյանի որդիներին, ովքեր, ըստ նրա, անշահախնդիր ստանձնել են այգում բարեկարգման աշխատանքները: