կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-31 17:02
Քաղաքական

Իմ և Տարոն Մարգարյանի սկզբունքը եղել է կոռուպցիան, թայֆաբազությունը բացառելը. Կամո Արեյան

Իմ և Տարոն Մարգարյանի սկզբունքը եղել է կոռուպցիան, թայֆաբազությունը բացառելը. Կամո Արեյան

ԱԱԾ-ն իրավունք ունի իրականացնելու ուսումնասիրություններ ամենուր, սակայն Երևանի քաղաքապետարանում ստուգումներ անցկացնելու վերաբերյալ մեզ չեն հայտնել. խորհրդարանում լրագրողներիn ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Նա չհամաձայնեց այն կարծիքի հետ, որ քաղաքապետարանն անարդյունավետ ծախսեր է իրականացրել: Արեյանի խոսքով` այդ ծախսերը ներառված են եղել համայնքային բյուջեում, իսկ բյուջեն անցել է թափանցիկ քննարկումների ընթացակարգ, հաստատվել նաև ավագանու նիստում:

Դիտարկմանը` հայտարարվել է, որ նոր Հայաստանին չհամապատասխանող չափանիշ ունեցողները չեն կարող լինել կառավարության կազմում, և հարցին` արդյո՞ք ինքը և քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս չափորոշիչներին համապատասխան են, Արեյանը պատասխանեց. «Այն պահանջները, որ ներկայացվում են այսօր` և' կոռուպցիայի վերացման, և' արդարության, և' թափանցիկության, և' օրենսդրության օրինականության պահպանման համար, ցանկացած նորմալ պետության համար ընդունելի պահանջներ են»:

Նա նաև հավելեց. «Ես ինձ միշտ պատկերացրել եմ և իմ ղեկավարի տարոն Մարգարյանի մոտեցումներն էլ շատ լավ գիտեմ, որ, այո, եղել ենք, կանք և մնալու ենքև օրինականության, կոռուպցիան,  թայֆաբազությունը, օրինազանցությունը բացառելու ուղու վրա: Դա եղել է  մեր աշխատանքի սկզբունքը: Ես ինձ կհամարեմ ամենաերջանիկ մարդը այս ամենը մի օր իրողության մեջ տեսնելու համար: Մեր աշխատանքն ամեն օր ծառայեցվում է այդ ուղղությանը: Այլ նպատակ մենք չենք հետապնդում»: