Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում փոխքաղաքապետ Կամո Արեյանը անդրադարձավ Գարեգին Նժդեհի արձանին, մասնավորապես` հարցին, թե ինչո՞ւ Գարեգին Նժդեհի արձանը չտեղադրվեց Նժդեհի անվան հրապարակում:
«Գարեգին Նժդեհի հրապարակը շատ անհաջող տեղ է` արձան տեղադրելու համար: Դա արձանի տեղ չէ: Այնտեղ տեղադրված արձանն էլ անհաջող տեղ է դրված: Մետրոյի կայարանի փոսի վրա՝ անհաղորդակից ու անհասանելի մարդկանց: Անհարմար տեղ է: Ես կարծում եմ, որ այս պահին Գարեգին Նժդեհի արձանի տեղը շատ ճիշտ է ընտրված: Նժդեհի արձանը մոնումենտալ արձան է: Եթե նայել եք չափերին, այն բավականին շքեղ ու առնական արձան է: Այստեղ քանդակագործը իր որոշակի երևակայությունն է դրել, բայց, այնուամենայնիվ, նմանությունը կա: Բոլորը գիտեն, որ դա Գարեգին Նժդեհի արձանն է և ժամանակի ընթացքում կընտելանան»,- ասաց Երևանի փոխքաղաքապետը:
Լրագրողների դիտարկմանը, թե Նժդեհի արձանն անճաշակ է ու Նժդեհին ընդհանրապես նման չէ, այլ Պետրոս Առաջինին է նման, Կամո Արեյանը չհամաձայնեց` ասելով, որ Նժդեհին նման է, պարզապես արձանների բախտն է այդպիսին:
Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է Վերնիսաժի այգում: Բացումը տեղի կունենա վաղը՝ մայիսի 28-ին: