|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այսօր խորհրդարանում լրագրողները Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանից հետաքրքվեցին՝ ինչո՞ւ Տարոն Մարգարյանը չէր ներկայացնում 2016 թվականի բյուջեի կատարողականի զեկույցը: «ԱԺ խորհրդի որոշմամբ հստակ գրված է, որ հրավիրվում է քաղաքապետի առաջին տեղակալը` որպես զեկուցող»,- պատասխանեց նա:
Դիտարկմանը՝ նախկինում էլ Տարոն Մարգարյանը չէր ներկայանում, արձագանքեց, որ ասել է` քաղաքապետը չներկայանալու որևէ պատճառ չի ունեցել, բացակայությունները եղել են հարգելի, իսկ այս տարի հստակ ու սպառիչ պատասխան ունի:
Հարցին՝ Տարոն Մարգարյանը տեղեկացված չէ ամեն ինչից և չի կարող պատասխանել պատգամավորների հարցերին, այդ պատճառո՞վ չի գալիս, Արեյանը պատասխանեց, որ քաղաքապետը տեղեկացված է ամեն ինչից, առավել քան` ինքը:
Հարցին էլ՝ գուցե բանավեճի՞ց է խուսափում, նա պատասխանեց, որ ոչնչից էլ չի խուսափում: