կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-14 16:30
Առանց Կատեգորիա

Ես պետք է քանդեմ հնությունը, հին լեզուն, հին բարքերը, հին օրենքը, հին բարոյականը...

 Ես պետք է քանդեմ հնությունը, հին լեզուն, հին բարքերը, հին օրենքը, հին բարոյականը...

Լրագրող, հրապարակախոս Արթուր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում մեջբերել է Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի» վեպից մի հատված.

«Հաղթություն, հաղթություն….

Վերջապես մեր կորովի գաղափարային ազնիվ պայքարը անպայման տարավ հաղթանակը, անկեղծ հեղափոխական սկզբունքը փրկվեցավ, թեև Ծապլվար կործանվեցավ: Ափսոս, ի՞նչ անել, կարելի չէ ձվածեղ եփել առանց հավկիթ կոտրելու, կասե ֆրանսական առածը: Ծապլվարի ավերակներուն վրա այժմ կը բարձրանա մաքուր իրատեսական պայքարի հոյակապ հաղթակամարը…
Իմ ժամերը սուղ են, չեմ կարող ավելի երկար գրել, որովհետև լծված եմ մի փրկարար աշխատանքի. ես պետք է քանդեմ հնությունը, հին լեզուն, հին բարքերը, հին օրենքը, հին բարոյականը, հին միտքը, հին ըմբռնումները, հին նախապաշարումները, վերջապես, բոլոր հին աշխարհը՝ նրա ավերակների վրա կանգնեցնելու համար նորը: Դա հեշտ գործ չէ: Պիտի կարողանա՞մ անել այդ ամենը, չեմ կարծի: Թերևս հաջողվեմ մի միայն քանդել, այդ արդեն բավարարություն կու տա ինձ: Իմ հաջորդը թող լծվի վերաշինության գործին:
Ես վայելում եմ քանդումի հեշտանքը, իմ հաջորդս թող կրի վերաշինության տաժանքը…«Ընկ. Փանջունի»

Երվանդ Օտյան 150.»: