Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քաղաքապետարանի աշխատանքներն ընթանում են նորմալ, բնականոն ընթացքով, որևէ շեղում խաթարում չկա. լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը:
Անդրադառնալով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած մեղադրանքներին, թե տենդերն այնպես են արել, որ միայն «Սանիտեկ»-ը մասնակցի և շահի, ասաց, որ նման բան գոյություն չունի: «Պայմանագրին չտիրապետելու արդյունք է: Այս պայմանագիրը լավագույն պայմանագրերից մեկն է եղել, այլ բան է, որ կատարող օպերատորը թերանում է իր աշխատանքներում: Խնդիրներն իր ներսում են»,- ասաց Արեյանը:
Դիտարկմանը, որ հիմա ամբողջ քաղաքն աղբի մեջ է, Արեյանը չհամաձայնեց: «Անցած տարի ևս կրկնվեց նման դեպք «Սանիտեկ»-ի հետ: Հիմա «Սանիտեկ»-ը թերանում է իր աշխատանքների մեջ: Ես` որպես Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, պատվիրատու կողմ, կատարել եմ ընթացակարգով բոլոր քայլերը, այդ թվում քաղաքապետարանը տույժի է ենթարկել «Սանիտեկ»-ին: Խնդիրը նրանց ներսում է, նա` որպես օպերատոր, պարտավոր է կատարել պայմանագրով նախատեսված պարտականությունները, ինչը մենք մինչև վերջ պահանջելու ենք»,- հայտարարեց նա:
Արեյանը միևնույն ժամանակ նշեց, որ «Սանիտեկն» էլ իր հերթին ընդունել է մեղքը և ասել, որ պետք է կատարի իր պարտականությունները: