|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԲՀԿ-ում անորոշությունը հասել է գագաթնակետին` ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հայտարարության սպասմանը զուգահեռ: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալուց հետո ԲՀԿ-ն տրոհվեց առանձին կուսակցությունների, մի քանի պատգամավորներ դուրս եկան ԲՀԿ-ից, նրանցից մի քանիսը մտածում են ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու մասին:
Yerkir.am-ը փորձեց պարզել, թե ԲՀԿ պատգամավորների մոտ կա՞ որոշակիություն ընտրություններին իրենց մասնակցության վերաբերյալ: Միայն Արայիկ Աղաբաբյանն էր, որ հստակ որոշում ունի` մասնակցել ընտրություններին` ընդգրկվելով ԲՀԿ ցուցակում: Մնացածները խոր անորոշության մեջ են: Մասնավորապես` Արա Արամյանը նշեց, որ 10 օրից պարզ կդառնա իր մասնակցության հարցը: Վահագն Մախսուդյանն էլ ասաց, որ իր մասնակցության հարցը պարզ չէ, իսկ եթե մասնակցի, ապա` ԲՀԿ ցուցակով: Բազմասեր Առաքելյանը, Հայկ Խաչատրյանը, որոնք դուրս եկան ԲՀԿ-ից, դեռ չունեն հստակություն` մասնակցելո՞ւ են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Մերուժան Սիմոնյանը խոստացավ պատասխանել մեկ շաբաթից, Արշակ Մխիթարյանն ու Ռուստամ Գասպարյանը որոշում չեն կայացրել ու չեն բացառում իրենց չմասնակցելու տարբերակը: Մելիք Մանուկյանը նշեց, որ եթե մասնակցի, ապա կընդգրկվի ԲՀԿ ցուցակում:
Հստակ է, որ ԲՀԿ բոլոր պատգամավորները սպասում են Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը, ուստի` ԲՀԿ ցուցակում իրենց ընդգրկվելու որոշմանը: