կարևոր
4498 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-15 18:07
Հասարակություն

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են

«Անորոշության մեջ ենք, մեզ ոչինչ չեն ասում, երևի էլի ձեզանից ենք իմանալու, դուք կիմանաք կգրեք ու մենք կկարդանք՝ այն չարաբաստիկ ուրբաթ օրվա նման»,- «Փաստինֆո»-ին ասաց Կիրանցի բնակիչ Անդրանիկ Նազարյանը։

Նրա փոխանցմամբ՝ նույն անորոշ վիճակն է նաեւ հարակից գյուղերում՝ Ոսկեպարում, Բաղանիսում։

«Մեզ մի քանի հանդիպումների ժամանակ որպես վերջնաժամկետ նշվել է մայիսի 15-ը։ Ասել էին, որ այսօր ինչ-որ բան է ստորագրվելու, ի՞նչ՝ չգիտենք։ Ոսկեպարում էլ, Բաղանիսում էլ մեզ նման սպասում են»,- ասաց Անդրանիկ Նազարյանը՝ նշելով, որ գյուղացիներով հաղորդակցվում են, իրար հետ միշտ կապի մեջ են։

«Գյուղում ենք, ես էլ եմ գյուղում, չափագրողներ դեռ չենք տեսել, նոր սյուներ չենք տեսել, ասել են, որ ժամանակավոր են կանգնեցրել, գուցե շարժումն է պատճառը, գուցե՝ ոչ, չգիտեմ»,- ասաց նա՝ ավելացնելով. «մենք լարված ենք ու անորոշության մեջ, իրենք դա լավ գիտեն։

Անորոշության մեջ իրենք են մեզ պահում (իշխանությունները-խմբ»։

Բաղանիս գյուղի բնակիչների պատասխանը եւս առանձնապես չէր տարբերվում. լարված սպասում են, ընդ որում՝ ոչ լավ բանի։

Աղբյուր` Փաստինֆո