|
Փոխարժեքներ
30 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.19 |
| EUR | ⚊ | € 434.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.9466 |
| GBP | ⚊ | £ 501.44 |
| GEL | ⚊ | ₾ 138.07 |
ՀՀ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնեց, որ իր կյանքի հետագա պլանավորման հարցում անորոշության մեջ է:
Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է` առաջիկայում դառնա Սահմանադրական դատարանի անդամ, ասաց. «Իմ կյանքի հետագա պլանավորման վերաբերյալ ինձ մոտ մեծ անորոշություն կա, փորձեմ այսպես ասել՝ միշտ ես եմ որոշում: Այս առումով ես չեմ կարող այսօր պատասխանել, թե պառլամենտական ընտրություններից հետո ընդհանրապես կմնա՞մ պետական ապարատում, թե՞ ոչ, իսկ մնալու դեպքում որտեղ կլինեմ։ Եթե ցանկացած պաշտոնում կա ինչ-որ մեկը, որ այդ աշխատանքը կարող է ավելի արդյունավետ անել, քան ես, ապա ես պատրաստ եմ ցանկացած տեղ, որ ինձ կառաջարկվի, զիջել այդ մարդուն»: