կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-25 17:31
Քաղաքական

Լյուդմիլա Սարգսյանը դեռ անորոշության մեջ է

Լյուդմիլա Սարգսյանը դեռ անորոշության մեջ է

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի հաստատում մամուլի հրապարակումներն այն մասին, թե ինքը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ ցուցակով: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ՎՍԴՀԿ-ն ներկա պահին տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցությունների մեջ է, և որևէ կոնկրետություն չկա, որպեսզի հստակ ասի, թե ինչ կերպ է ՎՍԴՀԿ-ն մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

«Դեռ մեկուկես ամիս կա, այդ ընթացքում հստակություն կլինի` մեր մասնակցության հարցի հետ կապված: Կուսակցության վարչությունն ինչ որոշում կայացնի, այդպես էլ կմասնակցենք: Ի՞նչ ձևաչափով, քանի՞ հոգով, ինչպե՞ս, որևէ որոշակիություն չկա: Իսկ տարածված լուրերը կառուցվել են իմ և Նաիրա Զոհրաբյանի միջև մարդկային հարաբերությունների վրա, սակայն մարդկային հարաբերություններն այլ հարց են, իսկ քաղաքական որոշումները` լրիվ այլ հարց»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Հարցին, թե բացառվո՞ւմ է ՀԱԿ-ի հետ համագործակցությունը, պատգամավորը պատասխանեց. «Ես երբեք չեմ ասում` երբեք, բայց ՀԱԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ քննարկումներ այժմ չկան»: